30 03 2021

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ