Մարտի վերջին օրերին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների ականտես եղանք: Դրանցից մեկն այն էր, որ «Ֆեյսբուքում» հաղորդագրություն էր եկել առցանց աշխատանքի մասին, որն առաջարկում էր հեռախոսում համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում գումար վաստակելու հնարավորություն տալ: Առաջարկ անողներն ինչ-որ կարգավորումների պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում են գաղտնաբառը ստանալ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյան։
«Երբ քաղաքացին ուշադիր չի լինում, ուղարկում է գաղտնաբառը, զեղծարարը հասանելիություն է ստանում անձի նկարներին ու դրանց չհարապարակելու դիմաց գումարներ է փորձում կորզել»,- ասաց նա։
Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց համացանցային գրագիտությունը կատարելագործեն, ամեն օր կրթվեն և պահեն համացանցային հիգիենան և հորդորեց միշտ կասակծանքով մոտենալ հեշտ ճանապարհով գումար վաստակելու ցանկացած առաջարկի:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը