Հայը չի՛ ներելու թուրքին, Հայաստանում չի՛ լինելու թուրքի հետ համակեցության քարոզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին. պարո՛ն, դա՞ է ձեր ապահոված անվտանգությունը, եթե Թուրքիայից որևէ վտանգ չի գալիս, ապա ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին...
Դուք արժանի չեք անգամ ապրելու այս երկրում, հեռացեք մեր երկրից ձեր հարազատ թուրքերի ու ադրբեջանցիների մոտ և ապրեք իրենց հետ եղբայրաբար:
Երեկ Ծիծեռնակաբերդն էր պղծում թուրքը, վաղը՝ Եռաբլուրը: Չի լինելու, հեռացեք մեր երկրից»,- գրել է Տոնոյանը:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը