28 03 2021

«Դվին» հյուրանոցում տեղի կունենա հավաք-քննարկում՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը

«Դվին» հյուրանոցում տեղի կունենա հավաք-քննարկում՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը

Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարոնա՛յք սպաներ, գեներալներ,

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ», որի շրջանակներում մարտի 29-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում կանցկացվի անդրանիկ հավաք-քննարկումը՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը։

Ազգային բանակի կայացմանը մասնակից բանիմաց, հարուստ փորձառությամբ, պետականամետ ու նվիրյալ սպաներին, իրավապահ համակարգի ու ռազմական գործի գիտակներին հրավիրում ենք կառուցողական քննարկման՝ առկա մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով։

«Երրորդ ուժ» նախաձեռնության հավաք-հանդիպմանը ձեր մասնակցության մասին կարող եք տեղեկացնել մինչև մարտի 29-ը` ժամը 15:00-ը։

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ

ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հետադարձ կապ

Էլ հասցե` [email protected]

Հեռ․` +374 43 00 52 66

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ