BBC-ն ռեպորտաժ է հրապարակել «Լեռնային Ղարաբաղը. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով։ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացումը։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ։
Տեսանյութը՝ այստեղ
Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտեղ է եկեղեցին, պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին: Ուստի բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ: Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, այսօր արդեն դատարկ է:
Միայն հատակին դեռևս թափված երևում են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց:
Նշենք, որ եկեղեցու օծումը տեղի էր ունեցել 2017 թվականին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը