24 03 2021

Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակի կայքը, Արցախի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին՝ Մայամիի համալսարանի (Օքսֆորդ, Օհայո) ամերիկահայ ուսանողներ Էնդրյու Դևեդջյանի և Թերեզա Անիևի ջանքերով:

Օհայո նահանգում բնակվող 14 000 հոգանոց հայ համայնքը մշտապես զգացել է պետական աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ