Արմեն Սարգսյանի ԳԱԱ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը