ՌԴ Պետդուման չորեքշաբթի լիագումար նիստում ընդունել է «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքը, որով գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իրավունք է ստանում, հավակնել նախագահական ևս 2 ժամկետի, հայտնում է РИА Новости-ն:
Հաշվի առնելով ՌԴ Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջները ՝ օրենքում ամրագրված է, որ ՌԴ նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանը լրացած ՌԴ քաղաքացի, ով բնակվում է ՌԴ-ում առնվազն 25 տարի, ով չունի և ավելի վաղ չի ունեցել օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ կամ այլ փաստաթուղթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը