Բաղրամյան պողոտայից վրանները հավաքում են։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.
1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:
3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Շարժման խորհուրդը նաև հայտնել է, որ հետագա անելիքները քննարկելու համար մարտի 28-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը