20 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1071, մահվան 16 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1071, մահվան 16 նոր դեպք

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 183 127-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3332 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մարտի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 855 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4187-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 977, փաստացի բուժվողներինը՝ 10 963 (մեկ օրում ավելացել է 596-ով): Մեկ օրում արվել է 5959 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 799 637 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ