19 03 2021

Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ. shamshyan.com

Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 19-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին: Նրանք  նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը  ճանապարհի մերկասառույցն է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ