Mediaport-ի տելեգրամյան ալիքը գրում է.
«Օնիկ Գասպարյանի գործի վերաբերյալ Կառավարության արձագանքի տեքստը գրել են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը. ԱՂԲՅՈւՐ
ՀՀ վարչապետի աշխատակազմը քիչ առաջ խայտառակ մեկնաբանություն է տարածել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնին վերականգնելու մասով դատարանի որոշման վերաբերյալ։
Mediaport-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության անունից տարածված անհեթեթ տեքստի հեղինականերն են Սահամանդրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ու մերձփաշինյանական փաստաբան, Վահե Գրիգորյանի սանիկ Տիգրան Եգորյանը։
Իսկ արձագանքի իմաստն այն է, որ կառավարությունը համարում է, թե դատական ակտը սխալ է և չի պատրաստվում կատարել հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի որոշումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը