17 03 2021

Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերը

Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերը

Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ