14 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 486, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 486, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3554 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4092-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 180, փաստացի բուժվողներինը՝ 8113  (մեկ օրում ավելացել է 278-ով): Մեկ օրում արվել է 4040 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 774 383 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ