13 03 2021

Որոշել են կրճատել ռազմական բյուջեն, արդեն այդ հարցով 2 քննարկում է եղել․ 168.am

Որոշել են կրճատել ռազմական բյուջեն, արդեն այդ հարցով 2 քննարկում է եղել․ 168.am

Իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. մեկը՝  Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում, գրում է 168.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

 

Խոսքը մի քանի տասնյակ միլիարդի մասին է, շահագրգիռ անձինք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, վարչապետի աշխատակազմի  ղեկավար Արսեն Թորոսյան:

«Տիգրան Ավինյանը նույնիսկ ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե՝ մեկ է, պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում:

Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ում ռազմական բյուջեի կրճատման մասով  դժգոհություններ և անհամաձայնություններ կան, ինչը, ըստ էության, հաշվի չի առնվել և չի առնվելու, լավագույն դեպքում՝ կրճատվող գումարի փոփոխություն լինի, եթե լինի, իհարկե:

Իսկ թե ի՞նչ բարեփոխումների մասին են խոսում այս դեպքում, մնում է միայն պատկերացնել: Մյուս կողմից, ենթադրելի է՝ բարեփոխումները հարմարեցնելու են կրճատված ռազմական բյուջեին, և արդյունքում չի բացառվում՝ կարևոր  օղակների կրճատման փաստի ականատես լինենք, երբ նոր պատերազմի վտանգ կա»,– գրում է կայքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ