12 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 818, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 818, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 104-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3243 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 835 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4078-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 277 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 718, փաստացի բուժվողներինը՝ 7308 (մեկ օրում ավելացել է 536-ով): Մեկ օրում արվել է 3934 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 765 879 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ