«Նախագծով առաջարկվում է համաձայնություն տալ Երևանի Շինարարների փողոցի 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա մակերեսով հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու որոշմանը»,- գործադիրի հերթական նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը
Նախարարը տեղեկացրեց, որնախագծով նաև հավանություն կտրվի ընկերության կողմից ներկայացված ներդրումային սոցիալական ծրագրին:
Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվելու է երկու փուլով՝ կառուցելով երկու բազմաբնակարան շենք:
Ըստ Պապիկյանի՝ առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի 23 հասցեում բնակվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը