Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է. այն մասին է, որ կանայք կարող են կարեւոր հանրային դերակատարում ստանձնել եւ պատվով կրել այդ խաչը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, նաեւ հավելել է. «Հենց այդպիսի կանայք են, որ պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար, եւ առավելապես հենց այդպիսի կանանց մասին է մարտի 8-ը։
Այսօր ես հատուկ շնորհավորում եմ իրավաբանության ոլորտում իրենց տեւական ու արդյունավետ գործունեությամբ, նաեւ անդավաճան սկզբունքայնությամբ օրինակելի դարձած ութ կանանց՝
Եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան,
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան,
ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյան,
իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան,
արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան,
փաստաբան Լուսինե Սահակյան,
ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյան,
դատավոր Զարուհի Նախշքարյան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը