Շատ խնդրահարույց տարրեր կան այդ նախագծում և կարծում եմ, որ դա ունի մեկ նպատակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա անմիջական հսկողություն ՊՊԾ-ի նկատմամբ և ունենա իր անձնական զորքը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին ԱԱԾ տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից առանձնացնելու և վարչապետին ենթակա ծառայություն դարձնելու մասին նախագծին, որն արդեն շրջանառության մեջ է:
«ՊՊԾ-ն ունի մեկ նպատակ, այն է պետական պահպանության ենթակա անձանց պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ օպերատիվ հսկողությունը, որպեսզի նրանց նկատմամաբ չիրականացվեն մահափորձեր, կամ այլ երկրի հատուկ ծառայությունները չփորձեն նրանց հավաքագրել և այլն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը