«Սյունիքի սահմանին կրակոցները շարունակվում են: Մեր վերջին հարցումները ցույց են տվել, որ այս վերջին օրերին նույնպես ադրբեջանական ԶՈւ-ը կրակոցներ է արձակել Ներքին հանդ, Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը և հավելեց, որ Սյունիքում հողեր կան, որոնք գտնվում են նշանառության տակ, ինչի պատճառով էլ մարդիկ չեն կարողանում օգտագործել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը