Գյումրիից մի խումբ քաղաքացիներ քայլերթով գնում են Գյումրիից դեպի Երևան։
«Մոտ երեք տարի առաջ այս նույն վայրում հայտնի կապիտուլյանտը հայտնեց իր քայլի մասին, խոստանալով բոլորին վարդագույն կյանք, ճանապարհվեց Գյումրիից Երևան։ Նա ուներ ուսապարկ, որի մեջ խնամքով թաքցնում էր բազմաթիվ իրեր, մենք վերջերս հնարավորություն ունեցանք ուսապարկը դատարակելու, ավելացրեցինք մեր կողմից խորհրդանշական նվերներ, որոնք խորհրդանշում են նրա ղեկավարման այս արյունոտ երեք տարին և այժմ պետք է այդ ճամպրուկը տեղափոխենք Երևան։ Դուք հնարավորություն ունեք ճանապարհին մեզ միանալու, նվբերներ փոխանցելու»,-ասվում է նրանց ուղերձում, հեշթեգներում նշելով՝ «արյունոտ ծաղրածու», «առանց Նիկոլ Հայաստան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը