01 03 2021

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում․ համալսարանի ռեկտոր

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում․ համալսարանի ռեկտոր

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառման հայերեն տարբերակը

«Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։

Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:

Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:

Այսպիսով՝

1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:

2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով և գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան:

3) Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:

Իրականում սա է ամբողջը: Այնպես որ անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ