28 02 2021

Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo

Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo

Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ https://t.me/wargonzo/4466 թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայանալիք հանրահավաքը։ Մասնավորապես, խոսքը գնում է թուրքական TRT-ի մասին, որի լրագրողներն այս պահին լուսաբանում են նաև հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է  հանրահավաք անել ի աջակցություն իրեն՝ կապված ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարության։

Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի կառավարական շրջանակներից ստացել է համաձայնություն։ Միայն թե այցն անհրաժեշտ էր համաձայնեցնել նաև ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Հայաստանի սահմանների և ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ Բայց, ըստ Wargonzo-ի տեղեկությունների, ռուսական կողմը չի համաձայնել թուրքական մամուլի՝ Վրաստանի տարածքով Հայաստան գալուն։

Հիշեցնենք, որ Wargonzo-ի ներկայացուցիչ Սեմյոն Պեգովը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը լուսաբանում էր հայկական կողմից։ Նա տիրապետում է բավականին մեծ ու հավաստի աղբյուրների նաև Թուրքիայում և այլ երկրներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ