«Պատերազի առաջին մեկ-երկու շաբաթը մեզ ասում էին, որ ավելի կենտրոնացված պետք է աշխատենք և ամբողջ օգնությունը փոխանցենք կա՛մ պետությանը, կա՛մ հիմնադրամին: Երկու շաբաթ անց հասկացանք, որ այն ամենը, ինչ փոխանցել ենք հիմնադրամին և ուղարկել ենք Հայաստան, զինվորը դեռ այդ ամենի կարիքն ունի: Դրանից հետո հասկացանք, որ արդեն մենք մեր ուղարկած ապրանքն ինքներս պետք է հասցնենք մեր զինվորներին ու տեղահանվածներին: Բայց պետք է նշեմ, որ մեր բոլոր համայնքներն իրենց օգնությունն անձամբ տեղ հասցնելու հնարավորություն չունեն և դրանից օգտվում են մեր պատկան մարմինները, ովքեր հաշվետու են Սփյուռքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի «Հայերի միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Տոնոյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը