Երբ ես առավոտյան կարդացի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, առաջինը որ մտածեցի այս էր՝ սա մեր լույս տղաների պահանջն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:
«Սա մեր լույս տեղերքի կոչն է: Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «Մարտի 1» է ուզո՞ւմ: Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ և այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա և նստի այն խցում, որն իր համար նախատեսված է: Մենք արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը: Մենք միասնական ենք, քան երբեք:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը