ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, ամերիկյան առավելի քան քսան նահանգներից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը։
Երկկուսակցական նամակին մեծ թվով կոնգրեսականների միացման համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծ աշխատանք է իրականացրել` համախմբելով համայնքային ռեսուրսը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը նկատում է․ «Բայդենի վարչակազմին Կոնգրեսի հայկական խմբի կողմից ուղղված նամակում կոնգրեսականների պատկառելի մասնակցությունը էականորեն ամրապնդում է օրենսդիրների շրջանում երկկուսակցական աջակցությունը Արցախին։ Մենք աշխատելու ենք խմբի ղեկավարության և մեր օրենսդիր ընկերների հետ՝ այս հայանպաստ և խաղաղասիրական առաջնահերթությունները գործողությունների վերածելու համար»։
ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ՝ հետևյալ առաջնահերթություններով․
ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նամակի բնագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ
21.02.2021թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը