Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանյութ է հրապարակել է, թե ինչպես են ոստիկանները բաժին տանում «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:
«Հենց նոր Ոստիկանության աշխատակիցները, իրենց հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք ձեզ բերման ենք ենթարկում: Ոստիկանությունը չարաշահում է լիազորությունները, սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասում է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը