15 02 2021

Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են. Mediaport

Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են. Mediaport

Mediaport-ն ահազանգներ է ստանում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երևանից թռիչքները:

Մեր տեղեկություններով՝ պատճառը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հերթական անգործությունն է, որը պարտավոր էր նախքան կանոնավոր թռիչքներ վերսկսելը կանոնակարգել չարթերային թռիչքների իրականացնող ավիաընկրությունների հետ աշխատանքը, ինչը չի արվել:

Բանն այն է, որ, օրինակ, ՌԴ-ի հետ կանոնավոր թռիչքների վերսկսումից հետո, դեպի ՌԴ չարթերները պետք է արգելվեին, բայց Քաղավիացիայի կոմիտեի անգործության հետևանքով բազմաթիվ մարդիկ գնել են տոմսեր և այժմ չեն կարողանում մեկնել երկրից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ