10 02 2021

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ծիծաղելի վիճակում է դրել իրեն

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ծիծաղելի վիճակում է դրել իրեն

Փաշինյանի կառավարության կազմում հերթական կուրիոզ դեպքն է գրանցվել՝ բարձրաստիճան պաշտոնյայի մասնկացությամբ, թերևս այն պատճառով, որ պետական համակարգ մտած այդ անձը մինչ օրս չի տիրապետում իր աշխատանքային պարզ ընթացակարգերին:

Ծիծաղելի վիճակում հայտնվածը այս անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն է։

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ նախորդ ուրբաթ հղի աշխատակցից նա ստացել է դիմում՝ այն մասին, որ դիմումատուն տանում է ծանր հղիություն (վիժեցման ռիսկերով), ուստի  բժշկի ցուցումով խնդրում է վերադասին՝ իրեն վաղաժամ դեկրետ ուղարկել, իսկ գրավոր պահանջը աշխատակցուհին հիմնավորել է հղիությունը հսկող մանկաբարձ-գինոկոլոգի մասնգիտական եզրակացությամբ: Տիգրան Գալստյանը  առնվազն  հղի կնոջ դիմումը հաստատելու փոխարեն մակագրել է այսպես՝  «ՄՆԱԼ  ԶԵՌՆՊԱՀ»:

Հիմա հաջորդ աբսուրդը՝

Ուշադրություն.  պարոն Գալստյանը հղի կնոջ դիմումը մակագրել է պաշտոնական ընթացակարգով՝ այսինքն՝ «Մայլբերի» համակարգի միջոցով:  Իսկ սա նշանակում է, որ Տիգրան Գալստյանի անադեկվատ արձագանքը նվազագույնը պետք է նկատեին Կառավարությունում և պահանջեին դիմումի հետկանչ ու վերաձևակերպում: Բայց ծիծաղելի մակագրությամբ դիմումը այդպես էլ մնացել է անփոփոխ:

Զեռնպահ մնալու հրահանգից հետո կինն իհարկե ընկնում է ցայտնոտի մեջ, քանի որ ՁԵՌՆՊԱՀ բառն ինքնին ո՛չ մերժում է ենթադրում, ո՛չ հաստատում:

Ուստի իր հետագա քայլերը որոշելու համար կինը դիմում է գինեկոլոգին, նա էլ իր հերթին, պաշտոնյայի արձագանքից տարակուսած, պայման է դնում պացիենտի առաջ՝ հետևել բացառապես իր մասնագիտական ցուցումներին և չգնալ աշխատանքի՝ այդպիսով չվտանգելով թե՛ պտղի և թե իր կյանքը:

Բժշկուհու հաջորդ պայմանը հնչել է մոտավորապես այսպես՝ եթե ԱԺ աշխատակազմի ղեկավարը իր աբսուրդային ձևակերպումից հետո կհամարձակվի բացականեր հաշվել և աշխատանքից ազատման հրաման արձակել, ապա ինքը՝ բժշկուհին, պատրաստակամություն է հայտնել անձամբ զբաղվել հղի կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ:

Ասել է՝ ընտրիր՝ կա՛մ գնում ես աշխատանքի և ռիսկի ես ենթարկում քո առղջությունն ու պտղի լինելությունը՝ ղեկավարիդ անձնական պատասխանատվության գնով, կամ մնում ես տանը՝ աշխատանքը կորցնելու գնով:

Yerevan.Today-ի աղբյուրը հայտնում է, որ հղին ընթացիկ շաբաթվա սկզբից դադարել է աշխատանքի ներկայանալ։

Հ.Գ. Սույն «արկածախնդիր» պաշտոնյային չճանաչողներին տեղեկացնենք, որ Տիգրան Գալստյանը պետական համակարգ է «բերվել»  սանտեխնիկայի և կերամիկայի «Իդեալ» խանութների ցանցից։

Նրա կարիերայի վերելքը սկիզբ է առել 2002թվականին՝ սկզբում որպես խանութպան, ապա աստիճանաբար 16 տարիներին նա հաջողել է հասնել աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: Հիշարժան է Տիգրան Գալստյանի նշանակման ժամկետները. «Իդեալ»-ում վաստակաշատ աշխատողը պետական բարձրաստիճան պաշտոնյա դարձավ Արարատ Միրզոյանի ձեռամբ։ Այո, Արարատ Միրզոյանի կադրային կողմնորոշումը խիստ ուշագրավ է։ Խանութպանին Միրզոյանը դարձրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար նույն ժամանակ, երբ Մարզահամերգային համալիրի տնօրեն, ապա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձրեց «Անի» հյուրանոցի ավտոբուսավար Սամվել Մելիքսեթյանին։ 

«Իդեալ»-ի մենեջեր Տիգրան Գալստյանի աղմկոտ նշանակումից ավելի շատ մամուլն արծարծեց նրա տեղակալը դարձած ավտոբուսավար Սավել Մելիքսեթյանի նշանակումը՝ բարձր պաշտոնին: Մամուլում ակտիվ տիրաժավորվում էր «Արձագանք» խմբի Եղիշե Պետրոսյանի բմութագրումը․ ասել էր՝ նա Արարատ Միրզոյանի քայլարշավի զրուցընկերն է: «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, այդքան բան»,-գրում էր մամուլը: 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ