31 07 2023

Արցախում 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային

Արցախում 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային

Բաքուն չեղած տեղից ցեղասպանություն է հորինում, իսկ Արցախում ավելանում է իրական ցեղասպանության զոհերի թիվը: Հերթական զոհը մահացել է՝ դեռ չծնված: Նա արդեն անուն ուներ՝ Գաբրիել:

23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետևանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ և սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, թերսնումը, վիտամինների պարունակող սննդի բացակայությունը, հղիության ծանր ընթացքը զուգորդեցին նաև ծանր հոգեկան ապրումների հետ:

Հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային:

«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անին:

Անիի զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, գիշրեվա 2-ին  մեծ դժվարությամբ է հասել Ստեփանակերտ. «Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր... Ես էլ արդեն հասկանում էի, որ շատ ուշ է:

Շատ դժվար է  ապրել բլոկադայի պայամններում։ Ուժ հավաքեցի  որ ապրեմ իմ 2,5 տարեկան տղայի համար։ Կոնֆետ էր ուզել... Ես չգա կոնֆետ»։

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ