Մենք այս ամիսների ընթացքում հասկացանք, որ այս գործընթացը շատ դանդաղ, երկարաձիգ ձևերով երկարում է. էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս, արդեն մեր համբերության բաժակը լցվել է. մենք որոշել ենք, որ Ստեփանակերտում էլ անելու բան չունենք: Այս մասին փետրվարի 9-ի ուշ երեկոյան Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ հավելելով, որ այսօր առավոտյան շարժվելու են դեպի Երևան:
Ղուկասյանը կոչ արեց, որ Երևանում գտնվող ծնողները միանան իրենց. «Հարցեր են բարձրանալու մի քանի կետով: Առաջնահերթ հարց է բարձրացվելու գերիների պահով: Սենց չեղավ: Պայմանավորվում են 20 հոգու համար, սակայն 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվեց, սա տարիներ է տևելու: Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել, որ դուք մեր երեխեքին բերեք: Եթե չեք պատկերացնում, թե ինչ է գերությունը, ձեր երեխեքին տարեք դրեք մեր երեխեքի կողքը, նստեք մեզ հետ սպասեք:
Դուք վաբշե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է այդ երեխաների համար գերության մեջ անցկացրած մեկ օրը: Ինչքան կարաք ժամանակ ձգել, ինչ եք ուզում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը