Էսօր 3-րդ օրն է ես կոչ եմ անում, խնդրում եմ ու ասում, որ տանը նստելով, չպայքարելով ոչ ոք չի բերելու ձեր էրեխեքին տա ձեզ: Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Չգիտեմ՝ իրենց ով ինչ է ասել, բայց ես մի բանի մեջ համոզված եմ, որ եթե ծնողն իր զավակի համար չպայքարեց, 2-րդ անձը չի պայքարելու: Դրա համար խնդրանք ծնողներին, վերջապես տանից դուրս գալ է պետք: Այստեղ գտնվող մարդիկ բոլորն էլ իրենց ամեն ինչը թողած եկել են իրենց էրեխու համար, հասկանում են, որ ոչ ոք չի անի: Ծնողներ, վերջապես դուրս եկեք ձեր տներից, եկեք միացեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը