Նիկոլ Փաշինյանը առավոտյան նախատեսել էր այց Էկոնոմիկայի նախարարություն։ Շուրջ 10 քաղաքացի նախարարության մոտ սպասում էին Նիկոլ Փաշինյանի այցին։ Մի քանի հարյուր ոստիկան վաղ առավոտից, սակայն, մաքրում էին Մհեր Մկրտչյան փողոցը, քաղաքացիներին բերման ենթարկեցին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ քաղաքացու չտեսնի։ Խաղաղ ցուցարարներին առանց որևէ լուրջ հիմքի բռնի կերպով բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն աչքի ընկավ իր պահվածքով։ Խաղաղ ցուցարարներին բռնի կերպով ոստիկանական մեքենա նստեցնելու ժամանակ կարմիրբերետավորներից մեկը վիրավորեց ցուցարարներից մեկին՝ անվանելով «քաքլան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը