Մեկնարկել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների գազիֆիկացման նախնական աշխատանքները, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Տեղեկության համաձայն՝ որոշվել են նոր մայրուղային գազատարների սկզբնական ուղղությունները։
Մասնավորապես, նախատեսվում է խողովակաշարեր կառուցել Բեհյուկ Բահմանլի – Ֆիզուլի – Հադրութ – Շուշի, Ազադ Ղարաղոյունլու – Աղդամ, Հորադիզ – Ջաբրաիլ – Զանգիլան – Ղուբաթլու – Լաչին եւ Հերանբոյ – Քելբաջար ուղղություններով: Նշվում է, որ առաջին փուլում Ղարաբաղին տարեկան 200 մլն խորոնարադ գազ է հարկավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը