Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․
«Dejavu-ի աղբյուրի հավաստմամբ հայկական զինված ուժերը երեկվանից ներքին Խնձորեսկի հարակից դիրքերը հանձնում են ադրբեջանցիներին և հետ են վերադառնում: Արդեն մի քանի օր է համացանցում լուրեր էին տարածվում, որ ադրբեջանցիները Google-ի GPS քարտեզով փորձում են տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկից, գյուղապետն ու Սյունիքի համայնքապետերը փորձում են խնդիրը լուծել սեփական ուժերով: Կառավարության ոչ մի ներկայացուցիչ ներգրավված չէ սահմանազատման աշխատանքերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը