29 04 2023

Դիրքերից տուն վերադարձող վարժական հավաքի մասնակիցները փակել են ճանապարհը․ «Հրապարակ»

Դիրքերից տուն վերադարձող վարժական հավաքի մասնակիցները փակել են ճանապարհը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է՝ քիչ առաջ տեղեկություն և տեսանյութ են ստացել, որ այսօր վարժական հավաքի մասնակիցներին դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ, սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրեն բնակավայրեր։ Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին։

Վարդենիսի բնակիչներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում նշել է՝ սա առաջին դեպքը չէ, որ դիրքերից տուն վերադարձող հավաքի մասնակիցներին տրանսպորտ չեն տրամադրում, որ հասնեն տուն:

«Նշենք, որ բանակից էլ մեզ հայտնեցին, որ ավտոբուսն ուշացել է», - գրում է լրատվամիջոցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ