«Այսօր Բելլա Քոչարյանի տարեդարձն է։ Մաղթում ենք խաղաղ երկինք ու քաջ առողջություն»։ Մաղթանքը հրապարկված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։
Բելլա Լևոնի Քոչարյանը ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում աշխատել է որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ հակահամաճարակաբան, եղել է մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանի գլխավոր բժշկի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը