ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը։ Նա, մասնավորապես, գրել է․
«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի եւ բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»։
Հիշեցնենք՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, այսօր, Հայաստան են վերադարձել 5 գերիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը