Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը: Այս պահին գերիները բուժզննում են անցնում: Լրագրողների հետ զրույցում Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը տեղեկացրեց, գերիների անունները կհրապարակվեն ավելի ուշ։
«5 հոգի է, Շիրակի մարզի 62-ի ցուցակից են։ Հիմա իրենց տարել են բուժզննում անցնելու, հետո ընտանիքի անդամների հետ կհանդիպեն»,- ասաց Ավագյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը