ԱՀ ՊՆ-ից հայտնում են.
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝
-Շահառուի /անհետ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին/ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտ/ կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը