Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»:
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին ԱԻՆ-ը հայտնում է․
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը