Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը