16 01 2021

Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին

Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ: Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ