13 01 2021

Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան անվճար հանրային տրանսպորտ կաշխատի

Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան անվճար հանրային տրանսպորտ կաշխատի

Հունվարի 14-ից, անվճար հիմունքներով, դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով, սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ․ Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝ Երկուշաբթ, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին Գորիս-Ներքին Խնձորեսկ, Ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ , Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։ Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ