13 01 2021

Նոր պատերազմը կանխելու որևէ գործուն լծակ այս պահին չունենք. Սպարտակ Սեյրանյան

Նոր պատերազմը կանխելու որևէ գործուն լծակ այս պահին չունենք. Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է․
 
«Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր նկրտումներնը լսեք։ Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է նաև այն պատճառով, որ այդ պատերազմը կանխելու գործուն լծակ մենք այս պահին չունենք։ Որովհետև պետություն չունենք։ Ու քաղաքականություն չունենք՝ ոչ անվտանգային, ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ տնտեսական, ոչ էլ՝ որևէ այլ։ Ու քանի դեռ այս իշխանությունն է՝ չենք էլ ունենալու տեսանելի ժամանակահատվածում։ Իհարկե, եթե նոր՝ ավելի խայտառակ կապիտուլյացիաները չենք դիտարկում որպես պատերազմը ժամանակավորապես հետաձգելու միջոց։ Բայց քանի դեռ այս իշխանությունն է, որն իր գոյությունը երկարաձգելու համար պատրաստ է ամեն ինչ տալ, պարբերաբար կապիտուլյացիաներ ենք ստորագրելու՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, բարոյական։ Մինչև հասնենք ինքնության կապիտուլյացիային։ Մինչև մեր տունը տանք օտարին ու մեր տան մեջ տնվորի կարգավիճակով ապրենք»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ