12 01 2021

Եթե չհամախմբվենք, այստեղ կիսալուսին են ստեղծելու, մեզ դեպի այդ իրականություն են «բրթում». Սրապիոնյան



Մենք անհիմն ոգևորեցինք մեր 18-20 տարեկաններին՝ «հաղթելու ենք»-ի բարբաջանքով և ուղարկեցինք պարտության, ու այսօր մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է պարտվածի հոգեբանության մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Երեկ լրացավ իմ եղբոր անհետ կորած զինվորի 20-ամյակը, որից լուր չունենք: Մեր ականջները խցկեցին անլվա ոչխարի բրդով, թե էս մարդը գնում է այնտեղ լուծելու  գերիների և անհայտ կորածների հարցը: Ինքը զարմանալի ցինիզմով ուղղակի հայտարարեց, որ մեզ չհաջողվեց լուծել այդ հարցը: Բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը: Նա տվեց իր հայրենիքի մի զգալի մասը  իր կեղտոտ ստորագրությամբ, որի դեմ մենք դեռ երկար պայքարելու ենք»,- ասաց Սրապիոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ