12 01 2021

21 դեպքով հաշվարկվել է 19 մլն դրամի վնաս՝ շրջակա միջավայրին․ տեսչական մարմին

21 դեպքով հաշվարկվել է 19 մլն դրամի վնաս՝ շրջակա միջավայրին․ տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 21 դեպքով հաշվարկվել է 19.248.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 16.943.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 10. 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2.270.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 34.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (777.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.397.140 ՀՀ դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ