News.am-ը գրում է․
«Ստեփանակերտի բնակիչներն այսօր՝ երեկոյան կրակահերթի ձայն են լսել քաղաքում։ NEWS.am-ին ահազանգած քաղաքացիներն ասացին, որ ձայնը եկել է Շուշիի կողմից, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները օդ են կրակում։ Նրանց խոսքով՝ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո սա առաջին դեպքը չի, երբ կրակոցի ձայներ են լսվում՝ հատկապես Շուշիի կողմից։
Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. ՊԲ-ի եւ նախագահի խոսնակները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը