11 01 2021

«Մի խոսքով, Նիկոլը թռավ, ժողովուրդ»․ Քաղաքացի



 

«Ոստիկաններ, դուք ճանապարհը փակում եք մեկի համար, որ եթե վաղը ուզենա գնալ Սյունիք, պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանա, նոր գնա։ Սա է Նիկոլի իրական կերպարը։ Էսօր էլ հայրենիքի մի մասը կծախի, Ալիևի դիմաց կկզի, էսօր էլ կնվաստանա։ Բայց մեկ է՝ դավաճանի իշխանության օրերը հաշված են։ Մեր դեմը փակելով, մեր ընկերոջը բերման ենթարկեով չեք կարող երկարաձգել պիղծ իշխանության գոյությունը»,- ասաց Զվարթնոց օդանավակայան տանող խաչմերուկում ակցիայի մասնակից Բաբկեն Հարությունյանը։

Նա հայտնեց, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին ոստիկանությունը բերման է ենթարկել։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատողները փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող խաչմերուկը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մեկնել Մոսկվա։

Քաղաքացիները հայտարարություն էին տարածել, որ լինելու են օդանավակայանում՝ խոչընդոտելու Փաշինյանի ելքը երկրից։

Նիկոլ Փաշինյանը գնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը մասնակցելու, որի օրակարգը խիստ կասկածելի և Հայաստանի համար վտանգներ ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ