Եթե մի քանի հոգի կան, ովքեր հեռու են քաղաքականությունից, դրանցից մեկը ես եմ: Միգուցե դա լավ բան չէ, բայց 88-ի միտինգներից սկսած մինչև այսօր ես ոչ մի միտինգի չեմ մասնակցել, բայց դա չի նշանակում, որ ես չունեմ քաղաքացու դեմք: Ուղղակի մարդ որքան ապրում է, այնքան կյանքի փորձը շատանում է և ինքը սկսում է մի քիչ ավելի խորը մտածել և տեսնել այն կարևորը, որն այս շարժումների մեջ կա, հիմա միգուցե ես դրանցից մեկն եմ: Բայց քանի որ այսօր երևանցի տղաներն են հավաքվել, ես չեմ կարող չգալ և շատ բաներում արդեն պարզ է, որ ես իրենց հետ համաձայն եմ: Լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը